Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Շարունակվում են անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումները

Շարունակվում են անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումները
01.09.2017 | 12:02

Հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և պահպանելու նպատակով «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվում են մի շարք հիվանդությունների նկատմամբ անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համայնքը սպասարկող անասնաբույժների միջոցով բոլոր համայնքներում երրորդ եռամսյակում պլան-ժամանակացույցով նախատեսված համապատասխան միջոցառումներ են իրականացվում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դաբաղ, սիբիրախտ, բրուցելոզ, խոշոր եղջերավոր կենդանիների նոդուլյար մաշկաբորբ, խշխշան պալար (էմկար) և ձիերի սիբիրախտ հիվանդությունների նկատմամբ:
«Կարևորելով կենդանիների առողջության բարելավմանն ու անվտանգ կենդանական ծագման արտադրանքի ապահովմանն ուղղված միջոցառումների պատշաճ և ժամանակին իրականացումը՝ հորդորում ենք համայնքների ղեկավարներին և անասնատերերին աջակցություն ցուցաբերել միջոցառումների իրականացման ընթացքում:
Միաժամանակ, անասնաբույժներին ու անասնատերերին խորհուրդ է տրվում խստորեն հետևել կենդանիների գլխաքանակի և իրականացված միջոցառումների վերաբերյալ համապատասխան մատյանների վարմանը»,- հայտնում են նախարարությունից:

Դիտվել է՝ 3229

Մեկնաբանություններ